Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում փետրվարի 21-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կցուցադրվի «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը՝ նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին։
Կինոն մեկ դար առաջ նոր, հետաքրքիր և զվարճանքի մեծ ժողովրդականություն վայելող տեսակ էր: Կինոթատրոնները Մեծ Բրիտանիայում առաջարկում էին մարդամոտ ու աշխույժ միջավայր, որտեղ մարդիկ հանգստանում էին և փախչում առօրյա հոգսերից: Գեղարվեստական ֆիլմերը հազվադեպ էին, ծրագիրը ժամանցային էր՝ կարճամետրաժ ֆիլմերի անընդհատ փոփոխվող անվանացանկով ու կենդանի երաժշտության նվագակցությամբ: